copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 22:16 16-10-2023

Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը, տեսե՛ք, նորից չե՞ն ապրի, տեսե՞ք, նորից չե՞ն խնդա․․․

«Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեց, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»,- իր «Հայն ու հայը» պատմվածքի վերջում գրում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:



Հետաքրքիր է, թե ինչպես էր Սարոյանը կարողանում այդքան լավ ճանաչել հային ու Հայաստանը․ չէ՞ որ նա ծնվել էր հեռավոր Ֆրեզնոյում, հայրենիք այցելում էր ոչ հաճախ, բայց ամեն այցին իր հետ մի բուռ Հայաստան էր տանում։

Մի անգամ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...

-Ինքնաթիռով պիտի տանիմ...

-Ինչի՞ համար...

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,-պատասխանում է Սարոյանը:

Երբ Պողոս Պողոսյանը լուսանկարում էր այս պահը, Սարոյանը կանգնեց քարերի առջեւ եւ ասաց «Ես խաչքար եմ»։ Այս խոսքերը դարձան նկարի անվանումը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից