copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:18 14-10-2023

Բաքուն Երևանին հորդորում է համագործակցության և տարածքային պահանջների միջև ընտրություն կատարել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բայրամովն ասել է Իլհամ Ալիևի նախագահության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև», - ասել է Բայրամովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ