copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:38 14-10-2023

ԱԽ քարտուղարը ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Հայասիանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելություններն ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-ԵՄ առանձին անդամ պետությունների հարաբերությունների զարգացման և առավել խորացման համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները: