Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:02 08-11-2022

ՀՀ ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի փոխնախագահին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին: