copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:28 13-10-2023

Ալեն Սիմոնյանը բելգիացի գործընկերներից աջակցություն է ակնկալում

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը»,- շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական սերտ հարաբերությունները՝ որպես օրինակ հիշատակելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց բելգիացի խորհրդարանականների Հայաստան ժամանումը:

ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով բռնի տեղահանվածներին առնչվող մի շարք մանրամասներ, նշել է, որ բելգիացի գործընկերներից աջակցություն է ակնկալում ԼՂ ժողովրդին առաջնահերթ հումանիտար օժանդակության ցուցաբերման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանի հանդեպ թիրախային պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության շուրջ:

Դեսպանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձել վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Հռոմի ստատուտի անհրաժեշտությանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում