copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:55 13-10-2023

Ուժայինները հսկում են Երևանի քաղաքապետարանի շենքը. Փաշինյանը ներկա կգտնվի Ավինյանի երդման արարողությանը

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգան Ավինյանի երդմնակալության արարողությամբ պայմանավորված այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև ՊՊԾ աշխատակիցները:

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ավինյանի երդման արարողությանը ներկա են լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատրյանը:




Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ՊՊԾ աշխատակիցների ներկայությունը Երևանի քաղաքապետարանի տարածքում:

«Այստեղ են նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, մուտքի մոտ բոլորին ստուգում, նոր ներս են թողնում»,- մեզ հետ զրույցում հայտնեց նիստին մասնակցող ավագանու անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու հոկտեմբերի 10-ին կայացած անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երևանի 14-րդ քաղաքապետն է:

Բաց քվեարկությանը մասնակցել էր ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չէր եղել: Տիգրան Ավինյանին կողմ էր քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ:

Նշենք, որ քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 33 կողմ ձայն, բայց քանի որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ
«Մայր Հայաստան» - 12 մանդատ
«Հանրապետություն» - 8 մանդատ
«Հանրային ձայն»- 7 մանդատ
Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել էին, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Բայց քանի որ «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, քվորում ապահովվեց և նիստը կայացավ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը