copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:19 12-10-2023

ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թունիսում

Աշխատանքային այցով հոկտեմբերի 6-ից 12-ը Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) հանդիպում է ունեցել Թունիսի գյուղատնտեսության, ջրային պաշարների և ծովային ձկնորսության նախարար Աբդ Ալմանամ Բալաաթիի հետ։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծելով ոլորտային գործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործարար համաժողովների անցկացման միջոցով նպաստել գործարար կապերի հաստատմանն ու փորձի փոխանակման իրականացմանը։

Այցի շրջանակում դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել նաև Թունիսի արտաքին գործերի, ներգաղթի և արտերկրում գտնվող թունիսցիների նախարարության պետական քարտուղար, դեսպան Մունիր Բենրջիբայի, նախարարության Եվրոպայի գլխավոր վարչության տնօրեն, դեսպան Մեհդի Ալ-Ֆարշիշիի, ինչպես նաև՝ Հյուպատոսական գլխավոր վարչության տնօրեն Իմադ Թարջումանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թունիսի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցությունն առավել ընդլայնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:

Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին։

Դեսպանը հանդիպել է նաև Թունիսի արդյունաբերության, առևտրի և ավանդական արդյունաբերության միության նախագահ Սամիր Մեջուլի և Թունիսի հյուրանոցային ֆեդերացիայի նախագահ Դորա Միլադի հետ։ Ընդգծելով առևտրաարդյունաբերական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են ոլորտային գործարար համաժողովների անցկացումը։ Թունիսի հյուրանոցային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի