copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 12-10-2023

Արցախցի աշակերտների խորքային խնդիրներից․ ռուսական դպրոցների ուրվականը

Արցախից բռնի տեղահանված բնակիչները շարունակում են լուրջ խնդիրների բախվել, դրանցից մեկը՝ երեխաներին կրթական հաստատություններում տեղավորելն է։

Այն, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ազատ տեղեր չկան, մի քանի օր է քննարկվում է, անգամ ԿԳՄՍՆ-ն է արձագանքել, բայց կարևոր խնդիր է նաև Արցախի միակ ռուսական դպրոցից Հայաստան տեղափոխված երեխաների ուսման հարցը։

Արցախից բռնի տեղահանվածներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, ասաց, որ իր 2 երեխաները Ստեփանակերտում ռուսական դպրոց են հաճախել և հիմա փաստի առաջ են կանգնած, քանի որ Հայստանում գործող ռուսական դպրոցներում ընդունում են միայն այն երեխաներին, որոնց ծնողներն ազգությամբ ռուս են կամ ունեն ՌԴ քաղաքացիություն։

«Արցախում ռուսական դպրոց հաճախած բազմաթիվ երեխաներ այսօր փաստի առաջ են կանգնել։ ՀՀ-ում գործող ռուսական դպրոցներում չեն ընդունում նրանց, պատճառաբանում են, որ ծնողները ազգությամբ ռուս չեն»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է նաև դասագրքերի բացակայությունը.
«Այսօր, երբ ես ստիպված եմ դեռևս աշխատանք չունենալու պատճառով մի կերպ բավարարվել իմ ընտանիքին տրամադրված 2 հարյուր հազար դրամով, երեխաներիս հասանելիք գումարը դեռևս չենք կարողացել ստանալ, չգիտեմ՝ ինչպես կարող եմ ձեռք բերել մոտ 50.000 դրամ արժողությամբ 2 դպրոցահասակներիս դասագրքերը, հագուստը, սնունդը, էլ չխոսեմ 300.000 դրամ բնակվարձի մասին»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը