copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:17 12-10-2023

Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք, այս պահին արցախցիների ամենատարածված կարիքն է. Խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում արցախցիների խնդիրներով զբաղվող նախաձեռնություններին մի առաջարկ է արել։

«Քանի որ Երևանի մանկապարտեզները գերհագեցած են և պահանջարկն էլ մեծ է, միավորեք ջանքերը և Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք մեծամասամբ արցախցի երեխաների համար։ Լուծեք շենքի վարձակալության, դայակների և այլ աշխատողների աշխատավարձերի հարց, ցածր վճարով երեխաներ ընդունեք այդ մանկապարտեզներ։ Ինչքան հասկանում եմ` այս պահին եղած ամենատարածված կարիքն է», - գրել է նա։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Արցախից բռնի տեղահանված շատ քաղաքացիներ հայտնում են, որ Երևանում արցախցի երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից ևս փորձել է պարզել՝ ինչ քայլեր են կատարվում խնդրի կարգավորման ուղղությամբ։ Ի պատասխան մեզ հայտնել էին, որ մանկապարտեզներում անգամ ազատ մահճակալի տեղ չկա, փորձում են հասկանալ, թե ինչպիսի լուծում կարող են գտնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ