copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 11-10-2023

Իմանում են Արցախից ենք, տաքսու գումարը չեն վերցնում. բռնի տեղահանված

Արցախից բռնի տեղահանված 2000-ից ավել քաղաքացի է հաշվառվել Գյումրիում։ Նրանց մեծ մասն ապրում են Գյումրիի հյուրանոցներում և հյուրատներում։

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը զրուցել է Արցախից տեղահանված, ժամանակավոր հյուրանոցներում ապաստանած մեր հայրենակիցների հետ։

«Էստեղ մեզ շատ լավ ընդունում են, մարդիկ հոգատար են։ Անցած անգամ, նստեցի տաքսի իմացան, որ Արցախից եմ, վարորդը գումարը չվերցրեց։ Մարդիկ էլ կան, որ տարանջատում են, սկսում են մեղադրանքներ տալ և հետո շատ է ընդունված, որ ասում են՝ արցախցիները անմարդկային են, մի բաժակ ջուր ուզես, չեն տա։
Մեր մոտ էնքան սալդատներ են եղել, որ մեր երեխեքի պես կերակրել ենք։ Ամուսինս, որ խոզը մորթում էր, հավաքում էր զինվորներին, իրենց էլ էր բաժին հանում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մենք Հրազդանում էինք մնում, էնտեղ էլ մեզ լավ ընդունել են, պահել են։ Մեզ համար հիմա գլխավոր խնդիրը տանիք ունենալն է, մեկ էլ աշխատանք։ Ես չեմ ասում՝ նստեմ, պետությունը ինձ պահի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Սարգսյանը։

Գյումրիի մեկ այլ հյուրանոցում ապրող Տատյանա Գրիգորյանն էլ ասում է, որ աշխատանքի առաջարկ է ստացել, հավանաբար մի քանի օրից կտեղափոխվի վարձով բնակարան։

«Գյուղ գյուղի վրա կլինի, բայց տունը տան վրա չի լինի։ 9 հոգով մի քանի քառակուսի մետր սենյակում հնարավոր չէ ապրել, բայց էլի շնորհակալ ենք, որ մեզ ընդունել են, տեղ են տվել, դրսում չենք»,- ասում է Այգեստանից տեղահանված Տատյանա Գրիգորյանը։

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Դիանա Շակիրովան էլ ասում է, որ իրեն խոհարարի աշխատանք են առաջարկել, բայց դեռևս մտածում է, որովհետև մեծ ընտանիքին պահելու խնդիր ունի։

«Արցախում ես օրական 10.000-ից պակաս չեմ աշխատել, մինչև բլոկադան ես խոհարար էի աշխատում։ Այստեղ օրը 3000 դրամ են առաջարկում, բայց ես ուսանող երեխա ունեմ, դպրոցական երեխեք ունեմ։ Չգիտեմ՝ դժվար է, պիտի ամեն ինչ զրոյից սկսենք, բայց էլի չենք հանձնվում»,- պատմում է արցախցի կինը։

Գյումրիի հյուրանոցներում ժամանակավոր ապաստան գտած արցախցիներից շատերը փնտրտուքների մեջ են, նրանք վարձով տարբերակներ են փնտրում, սակայն կառավարության տրամադրած 100.000 դրամով նույնիսկ գյողերում դժվար են տուն գտնում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը