copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:58 11-10-2023

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. դա Ադրբեջանի տարածքն է. Պեսկով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայման հնարավորության հարցը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցին երեկ իր հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից