Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:57 11-10-2023

Թվում է՝ երազի մեջ եմ և պիտի Արցախում արթնանամ. բռնի տարհանված

Արեգա Աղասյանը ընտանիքի հետ Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել։ Գյումրիում առաջին անգամ չէ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր այստեղ ապաստանել և Գյումրիում լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝Ռոբերտին։

25-ամյա Արեգան ասում է՝ չնայած իր երիտասարդ լինելուն, հասցրել է 3 պատերազմ տեսնել։ Արեգայի ընտանիքին Գյումրիում լավ են ընդունել, քույրը արդեն աշխատանքի է անցել։ Մանկավարժների ընտանիքից է Արեգան, ասում է՝ աշխատանք գտնենք, մնացած հարցերն էլ կամաց-կամաց կլուծվեն։
«Ինձ թվում է, որ երազի մեջ եմ և պիտի արթնանամ Արցախում։ Ես Արցախից դուրս գալուց, հավատով եմ դուրս եկել, որ մի օր էլի գնալու ենք մեր պապենական տները։ Մարդիկ մեզ այստեղ շատ լավ են ընդունում, ուզում ես ուրախությունից լացել, որ այսքան հոգատար են, որ այսքան լավ ընդունեցին մեզ։ Գիտե՞ք ինչի էլի Գյումրի եկանք, մեր Մարտունի քաղաքին նման է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Արեգա Աղասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել