copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:28 11-10-2023

ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավարը ողջ մուսուլմանական աշխարհին կոչ է արել միանալ Իսրայելի դեմ պատերազմին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նախկին ղեկավար Խալեդ Մեշալը կոչ է արել ի աջակցություն պաղեստինցիների ուրբաթ օրը բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ մուսուլմանական աշխարհում: Բացի այդ, նա հարևան երկրների ժողովուրդներին կոչ է արել միանալ Իսրայելի դեմ պայքարին։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք պետք է ուրբաթ օրը շարժվենք դեպի արաբական և իսլամական աշխարհի հրապարակներ և փողոցներ», - ասել է Մեշալը, որը ներկայումս ղեկավարում է ՀԱՄԱՍ-ի սփյուռքի գրասենյակը:

Մեշալը, որը գտնվում է Կատարում, ընդգծել է, որ Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի կառավարություններն ու ժողովուրդները ավելի մեծ պարտականություն ունեն աջակցելու պաղեստինցիներին:

Շաբաթ օրը Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալները անականկալ հարձակվել են հարավային Իսրայելի որոշ հատվածների վրա, ինչը դարձել է Իսրայելի պատմության մեջ պաղեստինյան զինյալների ամենամահաբեր հարձակումը:

Հավելենք, որ հարձակման հետևանքով Իսրայելի մարդկային կորուստները գերազանցել են 1,200-ը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը: Վերջինս մանրամասնել է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:

Մինչդեռ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 950-ը, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ Հայտնի է, որ զոհերի մեջ կան երկու հարյուից ավելի երեխաներ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում