Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 10-10-2023

Ուղիղ 1 ժամ սպասել եմ ավտոբուսին․ Զեյթուն, Ավան, Մասիվ հասնելու համար ընդհանրապես տրանպորտ չկա․ նուբարաշենցիները բողոքում են

Երևանում ավտոբուսային երթուղին փոփոխվեց, նորացվեց, հասարակությունն ազատվեց շախմատի ձի դառնալու պատվոգիր բաժանող «Գազել»-ներից, սակայն չփոխվեցին տրանսպորտի՝ 20 րոպեն մեկ կամ 40 րոպեն մեկ կանգառ հասնելը, ամենօրյա խցանումները՝ անձրևին, անգամ արևային օրերին։

Տրանսպորտի խնդիրն առկա է Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում։

«Այսօր ուղիղ 1 ժամ սպասել եմ ավտոբուսին՝ Նուբարաշենից Տիգրան Մեծ փողոց հասնելու համար։ 10 համարի ավտոբուսը շատ վատ է աշխատում, գոնե ևս 2 ավտոբուս ավելացնեն, որ արագ-արագ աշխատեն։ Զեյթուն, Ավան, Մասիվ հասնելու համար ընդհանրապես տրանպորտ չկա։ Վատ է աշխատում նաև 48 համարը։ Երևի 3-4 գյուղի չափ մարդ է ապրում այստեղ ու այդքանը տրանսպորտի է սպասում»,- նշեց Նուբարաշենի բնակիչներից մեկը։

Ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան: Պետք է ընդամենը փոխել, կարգավորել երթուղային ցանցը: Իսկ սա իրականացնելու համար մասնագետներ են անհրաժեշտ։

Ամենից շատ դիտված