copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:30 10-10-2023

Խաղաղապահ զորախումբը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լավրովի հեղինակած հոդվածում:

«ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումը և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է», - գրել է նա:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։

«Այժմ Բրյուսելը, մտածելով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար մեջ կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում