Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:15 08-10-2023

Միայն տուն չեմ կորցրել. Արցախում թողել եմ հարազատներիս շիրիմներն ու իմ կյանքը. արցախցի

«Մենք Բաքվում էինք ապրում, հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ. հա՛մ Բաքվում եմ տունս կորցրել, հա՛մ Ստեփանակերտում։ Վատ չեմ ապրել, աշխատում էի... չնայած իմ սեփական տունը չունեի, բայց չէի նեղվում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Ռիտա Վերդյանը։

Արցախցի կինն ասում է՝ այնպես չէ, որ միայն տուն եմ կորցրել.

«Ես Արցախում եմ թողել հարազատներիս շիրիմներն ու իմ կյանքը»։ 63-ամյա Ռիտա Վերդյանը մեկ շաբաթ առաջ է Գյումրի տեղափոխվել։ Ասում է՝ Գյումրին միայն հեռուստացույցով էր տեսել, բայց որ այստեղ է ապրելու, դա հստակ է որոշել։ Հազարավոր բռնի տեղահանվածների նման 63-ամյա կնոջ մտահոգությունն ու հոգսը սեփական կացարան ու աշխատանք ունենալն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված