Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:33 08-10-2023

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների թիվն անցնում է 500-ից, պաղեստինցիներինը 313 է

Պաշտոնական անձանց գնահատմամբ՝ Գազայի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման իրականացրած զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների զոհերի թիվն անցնում է 500-ից, հաղորդում է Times of Israel-ը:

Զոհվածների թվում են տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը նաև հաստատել է, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 330-ը՝ ծանր վիրավորներ։

Ըստ Wafa գործակալության՝ այս տարվա սկզբից իսրայելական ուժերի և վերաբնակիչների կողմից ընդհանուր առմամբ 572 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ 313-ը՝ Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի ընթացքում, ասվում է առողջապահության նախարարության այսօրվա զեկույցում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել