copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:41 06-10-2023

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն շեշտել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընեկների հետ աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում