copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:20 06-10-2023

Մինչև չհասկանանք, թե ինչ եղավ Արծվաշենի և Արցախի հետ, Սյունիքի պաշտպանության վերաբերյալ խոսելն անիմաստ է

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե չլիներ Արծվաշենը, չէր լինելու Արցախը: Խնդիրը միայն Արծվաշենն ու Արցախը հանձնելու (փոխանակելու, լուծարելու) մեջ չէ: 31 տարվա ընթացքում որևէ մեկը չպատժվեց Արծվաշենի հանձնման համար: Ավելին` Հայաստանի ամենաբարձր ամբիոնից ցինիկաբար հայտարարվում էր, որ «Արծվաշենը փոխանակվել է», իսկ «արծվաշենցիները չուզող հարևաններ են»: Բացի դրանից` 31 տարի շարունակ Արծվաշենն ամեն գնով փորձում էին չպատկերել ՀՀ քարտեզներում: Արդյունքում` այսօր Հայաստանում կան զգալի թվով մարդիկ, նույնիսկ` արծվաշենցիներ, որոնք պնդում են, որ «Արծվաշենը Հայաստանին պետք չէ», իսկ վերջիններիս ռսաթուրքական մասը Հայրենիքը (Արծվաշենը) պահանջողներին դավաճան է անվանում:

Ինչևէ: Արծվաշենից դասեր չքաղելով՝ այժմ կորցրինք Արցախը: Երկրում գործող գործակալական ցանցի անդամները ներգրավվել են «Սյունիքի և անկլավների պաշտպանության» «քարոզին»: Այնուհետև սրանք Սևանի և Իջևանի «պաշտպաններ» կդառնան և այսպես շարունակ:

Այսպես շարունակել ապրել չի լինի: Մինչև չհասկանանք, թե ինչ եղավ Արծվաշենի և Արցախի հետ, Սյունիքի պաշտպանության վերաբերյալ խոսելն անիմաստ է: Եվ, ընդհանրապես, Արծվաշենի և Արցախի անկման պատճառները չբացահայտելու դեպքում, Հայաստանում ապրելը վտանգավոր է, քանզի անհայտ է հաջորդ հանձնվող տարածքը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին