Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: