Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:59 05-10-2023

Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու․ Արթուր Խաչատրյան

Ինչո՞ւ այսօրվա Գրանադայի հանդիպումը ձախողվեց, քանի որ ադրբեջանական ագրեսիայի օերին Փաշինյանը ուղերձով դիմեց և ասեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրի:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Սրան նախորդել է ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Այսինքն Արցախը թողնելու են Ադրբեջանի բզկտմանը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ սա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի:

«Հավանաբար հույս ունեին, որ Աղրբեջանը իր արյան ծարավը կհագեցնի Արցախով: Բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու, և լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանի իշխանություններից: Այն, ինչի մասին մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ միայն Արցախը զոհելով Ադրբեջանը չի բավարարվի:

Իրենք անընդհատ հղում են անում Ալմա Ալթային հռչակագրին, որ դա է Հայաստանի կադաստրի վկայականը, դրանով է Հայաստանի Սահմանները որոշվում: Այդ հղումն անելուց որևէ երկիր ասե՞լ է՝ Ադրբեջան դուրս արի Հայաստանի տարածքից: Փաշինյանն էլ է հասկանում, որ դա ուղղակի խաղալիք է, բլեֆ է, որ այստեղ մարդկանց խաբի»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով