Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:50 05-10-2023

Գյումրիում կեղծ 20.000 դրամներով վճարումներ են արել

«Իմ հարազատներից մեկին, որը աշխատում էր սպասարկման ոլորտում, խաբել են, տվել են կեղծ 20.000 դրամանոցներ։ Ես որպես մտահոգ քաղաքացի դա հրապարակեցի իմ ֆեյսբուքյան էջում և մարդկանց զգուշացրեցի, որ նման բաներ են տեղի ունենում։ Ես գրեթե համոզված եմ, որ դրանք պատվիրված են Wildberries-ից։ Հիմնական թիրախում երիտասարդներն են, ծերերը ու զբոսաշրջիկները, ովքեր չեն կարողանում իրականը տարբերել կեղծից»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Լյուդմիլա Մանուկյանը։
Լյուդմիլայի գրառումը լայն արձագանք է գտել և գրառման տակ էլի քաղաքացիներ են եղել, ովքեր նշել են, որ իրենք ևս խաբվել են։

Կեղծ թղթադրամների թեմային արձագանքել են Կենտրոնական բանկից, նշելով.
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THISNOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը»։

Լյուդմիլա Մանուկյանի խոսքով՝ դեպքը համապատասխան մարմինների կողմից արդեն ենթարկվում է քննության։

Մանրամաաները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը