copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:56 05-10-2023

Հռոմի ստատուտի քվերակությանը չմասնակցած ՔՊ-ականները կպատժվեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձեւերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելը քաղաքական որոշում է, եւ այն պետք է անեն մեկ մարդու պես: Անգամ քննարկում է ծավալվել, որ հնարավոր է՝ որոշ պատգամավորներ այդ օրը «հիվանդանան» եւ նիստին չգան, սակայն եկել են մոտավորապես հետեւյալ «իտոգին», որ եթե մահամերձ չեն, ապա պարտավոր են ներկայանալ։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից հետո հերթով բացատրություններ է պահանջել, ՔՊ-ականների բնորոշմամբ՝ «դասալիք» պատգամավորներից: Թե ով ինչու չի եկել քվեարկության, բոլոր արդարացումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, ով էլ առաջիկայում կորոշի՝ ում ինչպես պատժել։ ՔՊ-ում հատկապես տրամադրված են ճամբարափոխ Սերգեյ Բագրատյանի եւ Շիրակ Թորոսյանի դեմ, երեկվանից հումորներ են անում, թե ճամբարափոխները, հավանաբար, իշխանափոխության հոտ են առել` այլեւս չեն կատարում հրահանգները»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր