copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:07 04-10-2023

Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն

Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի (այլ կերպ ասած ապրանքները վաճառողի) գտնվելու վայրը սպասարկող մաքսային մարմնում, այսինքն` հոկտեմբերի 1-ից այդ ապրանքների մաքսային գործառնությունները (տարանցման հայտարարագրի գրանցումը) այլևս չեն կարող իրականացվել Ռուսաստանի Դաշնությունից ելքի սահմանային մաքսային կետերում (այդ թվում` Վերին Լարսի մաքսային կետում), ինչպես մինչև հոկտեմբերի 1-ը տեղի է ունենալու: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված ապրանքների համար տարանցման հայտարագրերը ենթակա են ներկայացման ապրանքներն ուղարկող սուբյեկտի գտնվելու վայրի մաքսային մարմին, քանի որ նշված մաքսային գործառնության իրականացումը Ռուսաստանի Դաշնության սահմանային կետերում (այդ թվում՝ Վերին Լարսի անցումային կետում) Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինները չեն իրականացնելու:

Ապրանքների ամբողջական ցանկը բերված է այստեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին