Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:59 04-10-2023

Հավատ, սեր, ես ինձ եմ թողել Արցախում. բռնի տեղահանված

53-ամյա Վալենտինա Մելքումյանը փոքր էր, երբ ընտանիքը Սումգայիթից բռնի տեղահանվեց։ Եկան Ստեփանակերտ, ապրեցին ու արարեցին Ստեփանակերտում։ Տիկին Վալենտինան չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց իր Ստեփանակերտի տնից էլ է ստիպված դուրս գալու։ Ամուսնուն 1 ամիս առաջ է կորցրել, դեռ ցավը չամոքած՝ կինը իր 3 աղջիկների հետ մի նոր փորձության միջով է անցնում։

Վալենտինա Մելքումյանը երեք դուստրերի հետ Գյումրի է տեղափոխվել, որոշել են՝ այստեղ էլ մնալու են, ասում է՝ էս քաղաքում աղմուկն ավելի քիչ է։

«Գիտեինք, որ պատերազմ լինելու է, բայց չէինք պատկերացնում, որ ռուսի քթի տակ թուրքը կվերցնի Արցախը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Վալենտինա Մելքումյանը։

Տիկին Վալենտինան ասում է՝ միայն տունը չի թողել Արցախում. «Հավատ, սեր, ես ինձ եմ թողել Արցախում, էս ամեն ինչը հենց անցնի, ինձ թույլ կտամ լացել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել