copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:25 03-10-2023

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ. Քերոբյան

Արտաքին առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, Ազգային ժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է, որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում առաջարկվում է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։

Այս կարգավորումը մտցնում ենք, որպեսզի այսուհետև թղթային եղանակով չշփվենք արտաքին առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների հետ և ստեղծենք առավել պարզեցված պայմաններ»,-ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում