copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 03-10-2023

Մեր ժողովուրդը կարող է լուծել հետևանքը, բայց ոչ կանխարգելել. Աստղիկ Եդիգարյան

Գյումրիի Հայորդաց տունը արդեն մի քանի օր է, ինչ Արցախից բռնի տեղահանված մեր հազարավոր հայրենակիցների համար դարձել է հարազատ վայր, որտեղ իրենց խնդրին ավելի արագ լուծում կտան, քան պետական գերքտեսչությունները։ Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում տեղահանված արցախցիների տվյալները գրանցում են, հետո ուղղորդում Հայորդաց տուն։

Գյումրիի Հայորդաց տունը առաջին անգամ չէ, որ արցախցու կողքին է, այս կառույցը դեռևս 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին էր իր գործունեությամբ Արցախի և արցախցու կողքին։

«Աննկարագրելի զգացողություններ են. մի կողմից ուրախ ես, որ մարդիկ փրկվել, եկել են, մյուս կողմից՝ դու բախվում ես մարդկային ճակատագրերին և պատմություններին։ Շատ ծանր է, պահեր են լինում, որ քեզ թվում է, թե դու սարսափ ֆիլմի մեջ ես... Ամեն ինչ պիտի ճիշտ կազմակերպվի»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը։

Նրա խոսքով՝ ինքն այս օրերին տեսել է սրտացավ մարդկանց, ովքեր անշահախնդրորեն օգնել են տեղահանված արցախցիներին։ Հայորդաց տան տնօրենն ասում է, որ ցավով է արձանագրում, որ ժողովուրդը կարող է լուծել հետևանքը, բայց ոչ կանխարգելել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան