Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:00 02-10-2023

Դամասկոսն Անկարայից պահանջում է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա։ Այս մասին ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբբահը։

Սիրիայի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր ռազմական կոնտինգենտը, հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է:

Բասամ ալ Սաբբահը հիշեցրել է, որ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, որոնք կոչ են անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հայտարարություններ են արվել նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում, որի մաս է կազմում Թուրքիան։

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք, իհարկե, պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած այլ ասպեկտ, բայց նրանք չպետք է պնդեն, որ զորքերը մնան։ Սա ապօրինի օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ ցանկացած տեսակի շփումներ և հարաբերություններ հաստատելու ցանկացած փորձ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ, որոշ տարածքներ օկուպացրել և մինչև այսօր հրաժարվում է իր զորքերը դուրս բերել այդ շրջաններից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից

Ձեզ գուցե հետաքրքրի