copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:07 30-09-2023

Արարատի մարզում «դոբերման» ցեղատեսակի շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

«Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկնեը ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է և մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Արեգ Հ.-ն գնացել է իր հասակակից դասընկերուհու տուն, որպեսզի տեսնի դասընկերուհու ընտանիքին պատկանող «դոբերման» ցեղատեսակի շան ձագերին, սակայն այդ ընթացքում շունը կապված չի եղել, հարձակվել է տղայի վրա և պատճառել նշված մարմնական վնասվածքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ