copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:12 28-09-2023

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը երկրից հեռանա

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա:

Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է արվում` շեշտը դրվում է հիմնականում սահմանամերձ համայնքների վրա:

Երևանում կամ շրջակա մարզերում, գոնե այս փուլում, մարդկանց տեղավորելու որևէ լուրջ գործընթաց չկա:
Կան համայնքներ, որտեղ տեղական մակարդակում փորձում են լուծումներ գտնել, բայց դա էլ կենտրոնական իշխանության` անհրաժեշտ աջակցության բացակայության պայմանններում, բավական բարդ է:
Մի մասն էլ մի կերպ` դժվարությամբ, տեղավորվում է ընկերների, բարեկամների կամ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ, այն էլ խիստ բարդություններով:

Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում, որովհետև ովքեր էլ փորձում են բնակարան վարձակալել կամ չեն գտնում կամ գների կտրուկ բարձրացման պայմաններում պարզապես չեն կարողանում:
Սա այն դեպքում, երբ Արցախից մեր հայրենակիցների դեռ կեսն է Հայաստանում:

Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ