copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:25 27-09-2023

Պետության տրամադրած կացարաններից չօգտվելով՝ արցախցիները հաշվառումից դուրս են մնում

Արցախից բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ հատկապես սոցիալական ցանցերում բարձրաձայնում են բնակարան փնտրելու մասին։ Իսկ մինչ այդ հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։

Նրա փոխանցմամբ՝ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։
«Սակայն ընդամենը 4002 անձ է ցանկացել օգտվել պետության տրամադրած կացարաններից»,- նշեց Նազելի Բաղդասարյանը։

Oagir.News-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են մեր հայրենակիցների բացատրել պետության կողմից կացարաններում չմնալը, նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը նշեց․
«Ասում են, որ տեղ ունեն, բնակարան ունեն, գնում են հարազատի տուն։ Հետո, իհարկե համայնքներում փորձում են նրանց օգնել, բնակարաններում տեղավորել, սակայն և՛ հաշվառումից են դուրս մնում, և՛ հետագայում աջակցության տարբեր ծրագրերից։ Համայնքներում էլ կուտակումներ են առաջանում, որովհետև արդեն գույքագրել ենք ու իրենք հասնում են այնտեղ, որտեղ արդեն տեղավորված մարդիկ կան ու խնդիրներ են առաջանում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի