copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:03 26-09-2023

Պետք է մտածել՝ ինչպես տեղափոխել մանր և խոշոր եղջերավոր անասուններին․ դրանք շատերի ապրելու միջոցն են․ արցախցի

«Արցախից շատերը հրաժարվում են դուրս գալ առանց իրենց կենդանիների, սակայն ավտոբուսները կենդանիներին չեն վերցնում։ Երեկ վարորդները հրաժարվել են մարդկանց տեղափոխել իրենց շների հետ, որի արդյունքում կամ մարդիկ են իջել ավտոբուսից իրենց կենդանիների հետ կամ ստիպված լքել են նրանց։ Պետք է մտածել՝ ինչպես տեղափոխել մանր և խոշոր եղջերավոր անասուններին։ Դրանք շատերի ապրելու միջոցն են»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի մեր հայրենակիցները։

Սոցիալական ցանցերում ևս մարդիկ ահազանգում են ու նրանց խնդրանքին արձագանքել են շատերը։
«Սիրելի արցախցիներ, ովքեր ունեն կենդանի և վարորդները չեն բերում, խնդրում եմ կապվել ինձ հետ։ Բայց կենդանիներին մինչև սահման հասցնել է պետք, գաղափար չունեմ ոնց, մենք դա անել չենք կարող, սահմանից այն կողմ մենք անզոր ենք։ Մենք պատրաստվում ենք ուղարկել մարդատար և բեռնատար ֆորդեր, որպեսզի դուք կարողանաք ձեր կենդանիներին ձեզ հետ բերել։ Պետք է հասկանալ քանի՞ նման մարդ կա։ Հայաստանում էլ ձեզ կաջակցենք կենդանու կերի ու բժշկական ծախսերի հարցում։ Միայն թե մի լքեք ձեր կենդանիներին այդտեղ։ Անգամ պատրաստ ենք վճարել այդ օգնության համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԿ-ներից մեկի հիմնադիրը։

Քանի որ Երևանի քաղաքապետարանը ավտոբուսներ է տրամադրում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է․ «Բոլոր նրանք ովքեր բերել են իրենց կենդանիներին, Կոռնիձորից նշված ավտոբուսներով կարող են տեղափոխել իրենց բնակության վայր»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը