Ներքին 2 տարի առաջ - 12:10 25-09-2023

Կարմիր բերետավորները ԵՊՀ-ից բերման ենթարկեցին ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին

Ամենաթողության հերթական դրսևորումը. ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները առևանգում են ՈւԽ նախկին նախագահներին: Այս մասին հայտնում է Ազգային կոմիտեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊՀ շենքից կարմիրբերետավորները բերման ենթարկեցին լրագրող Դավիթ Սարգսյանին, ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանին։

Մինչ այդ Ցոլակ Ակոպյանը «լայվ» էր մտել ԵՊՀ-ից՝ նշելով, որ ԵՊՀ գիտխորհուրդը փակ դռների հետեւում նիստ է անում, որտեղ քննարկվում է հավաքներին մասնակցող ուսանողներին ու դասախոսներին խիստ պատժելու հարցը:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ առավոտից ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է ընթանում, որի օրակարգում է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել.

«Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ եմ քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում: Թե ինչու է նիստը փակ, ես չեմ կարող ասել»:

ԵՊՀ միջանցքում քննարկում ծավալվեց, սական որոշ ժամանակ անց ժմանեցին կարմիր բերետավորներ եւ բերման ենթարկեցին Դավիթ Սարգսյանին, Ցոլակ Ակոպյանին։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Երեկ հանրահավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ առավոտյան ժամը 08։00-ից սկում են անհնազանդության ակցիաները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը