copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:26 23-09-2023

Մահացել է «Միր» հեռուստաընկերության օպերատոր Տիգրան Գալստյանը

48 տարեկանում կյանքից հեռացել է մեր գործընկերը` օպերատոր, «Միր» հեռուստաընկերության ինժեներ Տիգրան Գալստյանը: Մահվան պատճառը սրտի կաթվածն է:

«Հայաստանի Հանրապետությունում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կոլեկտիվը ցավակցում է նրա հարազատներին և մերձավորներին», - ասված է հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղի հաղորդագրության մեջ:

Տիգրան Գալստյանը Հայաստանի Հանրապետությունում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղում աշխատել է 2006 թվականի ապրիլի 1-ից: Պարգևատրվել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ոսկե կրծքանշանով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել