copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:15 23-09-2023

Ողբերգական դեպք Երևանում․ կիսակառույց էլիտար շենքում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի դին, ով նոր կառուցվող 16 հարկանի շենքի տանիքից վայր է ընկել 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանկավել է դիակի դատաբժշկական փորձաքննությունն:

Գ. Շամշյանի տեղեկություններով շենքը կառուցում է Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկի եղբայրը և այն լինելու է Վրացական փողոցի մի քանի հասցեներում, որպես բնակելի համալիր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ իրենք լսել են, որ մահացածը տանիքից ընկել է կռանի կողմից անզգուշաբար հարված ստանալու հետևանքով: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը