copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:55 23-09-2023

ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0. Աբրահամյան

Ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը:

Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են:

Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրեց:

Դրանից հետո թեև Արցախի պաշտպանության բանակի պահպանության տարածքը մեծացավ, սակայն ներուժն ու ռեսուրսները կտրուկ նվազեցին:

Տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնց գործառույթը ոչ թե ՊԲ-ի հետ անվտանգության ապահովումն էր, այլ պատերազմի կանխումը, ինչը տապալվեց:

Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից` վերջին ագրեսիան հաշվի առնելով:
Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ:

ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0:

Որն է՞ այլընտրանքը: Ի՞նչ անվտանգային միջավայր է ներդրվելու Արցախում և ովքե՞ր ու ի՞նչ ձևով են մարդկանց անվտանգությունն ապահովելու գործառույթ ստանձնելու:

Մինչև այս հարցին Արցախի ներսում պատասխան չլինի մարդիկ ոչ միայն բացառապես մտածելու են դուրս գալու մասին և դա բնական է, այլ իրենց ամենօրյա կյանքը կախված է լինելու ադրբեջանական քմահաճույքներից:

Մի կողմից թվում է, թե գլոբալ գործընթացի տեսանկյունից ամեն բան ակնհայտ է, սակայն մարդկային ճակատագրերի ու պայքարի ռազմավարության առումով` ոչ»:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ