copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:24 22-09-2023

Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք

Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման ենթարկելու փաստը գնահատում ենք որպես Հայաստանի տապալված ժողովրդավարության վերջնական ապացույց։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Երևանի ավագանու ընտրություններում ժողովրդի զգալի մասի քվեն ստացած և զանգվածային բողոքի գործողությունների հիմնական առաջնորդի ընկալում ունեցող Անդրանիկ Թևանյանին ապօրինի զրկելը ակտիվ գործողությունների հնարավորությունից ժողովրդի արդար ցասումը բռնությամբ լռեցնելու ակտ է, որը բորբոքելու է դժգոհությունների ալիքը։

Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում ապօրինի վարչախմբին սպասարկող ոստիկանական ուժերը բերման են ենթարկել առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ միաժամանակ չհիմնավորված ու անհամաչափ բռնություն գործադրելով բողոքի ակցիայի այլ մասնակիցների հանդեպ։

Վարչախմբի միակ հենարանը մնացած ռեպրեսիվ մեքենան և դրա բացահայտ վայրագ, անօրինական գործողությունները չեն սահմանափակելու բողոքի համաժողովրդական բողոքի ալիքը։ Կոմիտեի անունից Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը ուժի և ընթացքի մեջ է։ Պայքարը շարունակվում է առանց օրակարգից շեղվելու և նոր թափով»:


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում