copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:27 21-09-2023

Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա․ մանրամասներ՝ Եվլախում կայացած հանդիպումից

«Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ Բաքվի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ բանակցությունները կարող են բերել խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է վերջ դնել կոնֆլիկտին։

Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադարձել է Ստեփանակերտ: Ադրբեջանական հեռուստատեսությունը նշել է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում: