copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:09 21-09-2023

Կարո՞ղ է Արցախի հանձման հետ մեկտեղ նաև ՀՀ տարածքային ամբողջականության հիմքերն եք վերացրել․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»: Կա նաև այս ասացվածքի ռսաթուրքական անալոգիան` на воре шапка горит:
Ինչու՞ եմ սա հիշել:

Ուրեմն, երեկվանից օրվա իշխանության և վերջիններիս սպասարկուների կողմից ակտիվ շրջանառվում են «Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը», «ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է» բառակապակցությունները:

Ավելին`մամուլով տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ն (կամ որևէ այլ պետություն) աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Ի՞նչ եք կարծում, ենթադրենք` 6 կամ 27 տարի առաջ ԱՄՆ-ն չէ՞ր աջակցում ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Կամ` ինչու՞ սկսեց հենց այս օրերին աջակցել:
Պարոնայք օրվաիշխանականներ և վերջիններիս սպասարկուներ, այդպես «հանկարծ» ոչինչ չի լինում: Կարո՞ղ է Արցախի հանձման հետ մեկտեղ նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հիմքերն եք վերացրել: Հակառակ դեպքում, ինչու՞ եք հանրայնացում մի խնդիր, որը 1991թ սեպտեմբերի 21-ից սկսած երբևէ հանրային օրակարգում չի եղել և դե յուրե չի քննարկվել միայն պաշտոնական Իսլամաբադի (Պակիստան) կողմից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին