Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 03:10 21-09-2023

Այսօր կորցրեցինք Արցախը, վաղը կորցնելու ենք Հայաստանը․ ժողովուրդ ուշքի եկեք

Այսօր կորցրեցինք Արցախը, վաղը կորցնելու ենք Հայաստանը։ Այս մասին այսօր Եռաբլուրի մուտքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Որդիների կանչ ՀԿ-ի անդամ, կապիտան Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը։

Վերջինս նշեց, որ այսօր Արցախում հայեր են կոտորվում, տարհանվում՝ հայ ժողովրդին կոչ անելով ուշքի գալ։

Հարությունյանը նաև հայտնեց՝ օրվա խորհուրդն այն է, որ Հայաստանի իշխանությունները Եռաբլուր մտնելու իրավունք չունեն, քանի որ վերջիններս կորցրել են հայ ազգի բոլոր սրբությունները, բոլոր տոները։

«Ապացուցեցին, որ մեր տղերքը հանուն ոչնչի են զոհվել։ Այսօր մենք կորցրել ենք Արցախը, վաղը կորցնելու ենք Հայաստանը։ Մեր երկիրն այսօր անդամահատվում է, թևերն են կտրում, ոտքերն են կտրում, լավ ինչքա՞ն։ Ժողովուրդ մի հատ ուշքի եկեք, այս ամեն ինչը ձեր դուռն է մտնելու»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը