Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 20-09-2023

ՄԱԿ-ում Արցախի հարցով հատուկ ժողով կհրավիրվի

ՄԱԿ-ում վաղը հատուկ ժողով է հրավիրվելու Ֆրանսիայի գլխավորությամբ։

«Ջանք ենք թափել բոլորս, որ ժողովը լինի Արցախի վերաբերյալ։ Ժամանակն է ոչ թե խոսելու, այլ գործելու։ Կարծում եմ՝ եթե ռուս խաղաղապահներն իրենց գործը չեն կատարում, պետք է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ժամանեն Արցախ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:

Նշենք, որ արդեն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ։ Բազմաթիվ ավերածություններից ու մարդկային կորուստներից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի նախագահի աշխատակազմը նաև տեղեկացրել էր, որ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է ծրագրված սեպտեմբերի 21-ին Եվլախում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել