copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:27 20-09-2023

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը այցելել են այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են Կառավարության առջև տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին:

«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: