copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:42 19-09-2023

Աղդամով Արցախ մտնող մեքենաներում թուրքական արտադրության մանկական տակդիրներէլ են եղե՞լ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Աղդամով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, որ անզոր են. կա՛մ պիտի ընդունել բեռները, կա՛մ խորացնել ճգնաժամը։

Սակայն քանի որ շրջափակումն Արցախում ոչ միայն հացի խնդիր է առաջացրել, այլեւ՝ անվտանգային, որոշել են ընդունել առաջարկը, գիտակցելով, որ բացելով Աղդամը՝ ճանապարհ են բացում ինտեգրացիայի համար։ Աղդամով միայն հիգիենայի պարագաներ կմտնեն Արցախ, իսկ Լաչինով՝ առաջիկա օրերին բացառապես ալյուր։ Երեկ մեկական բեռնատար է մտել Ստեփանակերտ:

Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Աղդամով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է՝ թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին՝ պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի