Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:21 18-09-2023

Լուրջ հարված է հասցվել իշխանությանը. պատրաստ եղեք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներին և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ։

«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ, և հիմա կասկածելիորեն ուշանում է տվյալների հրապարակումը։ Ակնհայտ է, որ իրենց հարակից քույր կազմակերպության միջոցով փորձում են ինչ-որ թվեր ստանալ»,-ասել է Անդրանիկ Թևանյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններն ամբողջական իշխանափոխության հնարավորություն են․

«Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է