Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:18 17-09-2023

Կոչ եմ անում երևանցիներին քվեարկել, որ օտարերկրացիները նրանց փոխարեն չորոշեն Երևանի ճակատագիրը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի ավագանու ընտրություններում։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը երևանցիներին կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը, քանի որ չմասնակցելը իշխանության օգտին է։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրողների մասնակցության ցուցանիշն այս պահին ցածր է՝ Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ զբաղված են իրենց անձնական գործերով։

Մասնավորապես, նա նշեց, որ այսօր մարդիկ նաև գերեզմանատներ են այցելու, ինչը կարող է նաև նրանց տրամադրության վրա ազդել։ Այնուամենայնիվ, Թանդիլյանը կոչ արեց անձնական գործերն ավարտելուց հետո անպայման գնալ և մասնակցել քվեարկությանը։

Նա ընդգծեց, որ իրենց շտաբում տարբեր ընտրախախտումների մասին լուրեր կան, այս պահին իրենք դեռևս հավաքագրում են այդ ահազանգերը, որպեսզի նաև նկատի ունենան դրանց ազդեցության չափը։

«Այս պահին այդպիսի լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրն առջևում է»,- ասաց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ բարձր է գնահատում իր շանսերը։

«Ես նորից եմ ուզում կրկնել՝ միակ մտավախությունս մասնակցության ցուցանիշն է։ Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն»,- նշեց Թանդիլյանը։

Նա նաև ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ նաև հանուն իշխանափոխության։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել