copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:05 13-09-2023

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայող 20-ամյա Ալեքսը տան միակ երեխան էր, ապրում էր մոր և տատիկի հետ

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Նոր Հաճն խոշորացված համայքնի Գետամեջ բնակավայրից էր, ընտանիքի միակ որդին։

Գետամեջ վարչական բնակավայրի ղեկավար Արսեն Շահբազյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ալեքսն ապրում էր մոր և տատիկի հետ։

«Իրենք 90-ականներին են տեղափոխվել Գետամեջ, փախստական են։ Ալեքսը տան միակ երեխան էր, քույր, եղբայր չունի, ապրում էր մոր և տատիկի հետ։ Ալեքսը ժամկետային զիծառայող էր, ընդամենը 2 ամիս առաջ էր գնացել բանակ, եթե չեմ սխալվում՝ Տավուշում էր ծառայության անցել։

Այս պահին համայնքի ղեկավարը զբաղվում է հոգեհանգստի, հուղարկավորության կազմակերպման հարցերով»,- ասաց Գետամեջ վարչական բնակավայրի ղեկավարը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ