Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:58 12-09-2023

Արցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։