copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:26 12-09-2023

Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդել է «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:

ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը ևս հիմնված է նրա ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա:

Անդրադառնալով համագործակցության հեռանկաներին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտել է. «Այսպիսի մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների այցը և դասախոսությունները ԵՊՀ-ում մեծապես բարձրացնում են թե՛ համալսարանի, թե՛ ընդհանրապես հայկական բուհական համակարգի հեղինակությունը և միջազգային վարկը: Հետագայում պրոֆեսորի հետ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը իտալական ու միջազգային այն բուհերի հետ, որտեղ նա պատվավոր դոկտոր է»:

«ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը հավասարապես պատվաբեր է թե՛ ընդունողի, թե՛ հանձնողի համար:

«Այս ամենի շնորհիվ ՀՀ-ն և ԵՊՀ-ն ևս մեկ կարևոր «դեսպան» կունենան միջազգային ասպարեզում, ինչը ենթադրում է տարբեր ձևաչափերով ու ուղղություններով համագործակցություններ՝ ակադեմիական, մշակութային, քաղաքական և այլն»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Ռոմանո Պրոդին իր երախտագիտությունը հայտնեց շնորհված կոչման համար և շեշտեց, որ այն հիմք կլինի գիտակրթական և այլ ուղղություններով հետագա համագործակցությունների համար: Այնուհետև պրոֆեսորը դասախոսություն կարդաց «Բարդ աշխարհակարգ» թեմայով, որի ժամանակ ներկայացրեց իր պատկերացումները նոր աշխարհակարգի, այնտեղ ընթացող պարբերական փոփոխությունների, դրական ու բացասական երևույթների, պատերազմների և կոնֆլիկտների, աշխարհում ուժերի հարաբերակցության ու դրա պատճառահետևանքային կապերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում