copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:54 12-09-2023

Ընդդիմության առաջադրած տնտեսական մրցակցության հանձնաժողովի թեկնածուին ԱԺ-ն չընտրեց

Անահիտ Սարգսյանն ԱԺ փակ, գաղտնի քվեարկությամբ չընտրվեց ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ։

ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Նրա թեկնածությունը քննարկվել էր խորհրդարանի գարնանային նստաշրջանի ժամանակ։ Այսօր ԱԺ-ում նրա ընտրությունը տևեց կես ժամ և իրականացվեց փակ, գաղտնի քվեարկությամբ։

Ինչպես նշեց ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է ընդամենը 33-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, դեմ քվեարկող չի եղել, կողմ քվեաթերթիկների քանակը 33-ն է եղել։

Արդյունքում, Անահիտ Սարգսյանը չընտրվեց` ձայների բավարար քանակի բացակայության պատճառով։ ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը