copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:13 12-09-2023

Ասկերանում ուժ չի կիրառվել, մարդկանց հետ խոսել են, համոզվել ու բացել են ճանապարհը բեռների համար. Աբրահամյան

Գիտեք, որ վերջին ժամանակներս Արցախի տարբեր քաղաքացիներ, տարբեր խմբերով Ասկերանի մոտ ակցիաներ են իրականացրել և պահանջները տարբեր են եղել. մի մասի պահանջը եղել է այն, որ Ակնա-Ստեփանակերտ երթուղու բացումը պետք է ենթադրի նաև Լաչինի միջանցքի բացում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Ակնայից Ստեփանակերտ է հասել ռուսական հումանիտար օգնությամբ բեռնատարը:

Նրա խոսքով, Արցախի իշխանությունները հենց տեղում՝ Ասկերանում, մի քանի անգամ խոսել են այն քաղաքացիների հետ, որոնք ունեցել են պահանջներ, և մեծ թվով հարցեր, որոնք ենթադրում էին պատասխաններ: «Այս ընթացքում նրանց հետ հանդիպումներ ունեցել է և Արցախի նորընտիր նախագահը, զուգահեռաբար խորհրդարանական տարբեր ուժերից են ներկայացվել: Ընդհանուր առմամբ, այս որոշումն ունի Արցախի հիմնական ուժերի համաձայնությունը և կոնսենսուսը: Սրա հիմքում Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է: Կոնկրետ այսօր ոչ մի ուժի կիրառում չի եղել, սկզբնական շրջանում այնտեղ հավաքված մարդիկ փորձել են ստանալ իրենց հարցերի պատասխանները: մարդկանց իրավիճակը ներկայացրել են և նրանք կարճ ժամանակ հետո ճանապարհը բացել են: Եթե ուժի միջոցով բացեին, տեսանյութեր, լուսանկարներ կլինեին: Ես իմացել եմ, որ կարճ ժամանակ փակ է պահվել ճանապարհը, մինչև նրանց պարզաբանվել է, թե ինչ է տեղի ունենում, և դրանից հետո առանց որևէ ուժի գործադրման ճանապարհը բացվել է»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը